Չինական կորոնավիրուսային պատվաստանյութը շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջերին

70

Չինական Sinopharm ընկերության ապաակտիվացված պատվաստանյութը վաճառքի կհանվի 2020-ի դեկտեմբերին: Դրա արժեքը կկազմի մոտ 144 դոլար, հաղորդում է news.ru-ն: Պատվաստանյութը շուկայում հասանելի կլինի փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո:

Պեկինի կենսաբանական պատրաստուկների հետազոտական ​​ինստիտուտը կկարողանա տարեկան արտադրել մինչև 120 միլիոն ապաակտիվացված պատվաստանյութ, ևս 100 միլիոն պատվաստանյութ կկարողանա արտադրել Ուհանի կենսաբանական պատրաստուկների ինստիտուտը: