ՆԱՏՕ-ն արձագանքեց Բելառուսի սահմանների մոտ զորքերն ավելացնելու մեղադրանքներին

92

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Բելառուսի սահմանների մոտ զորքերի ավելացման մասին մեղադրանքները, ասել է, որ դաշինքը սպառնալիք չի ներկայացնում հանրապետության համար:

«ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի համար և չի մեծացնում իր ներկայությունը տարածաշրջանում: Մենք մնում ենք զգոն, բավարարվում ենք պաշտպանությամբ և պատրաստ ենք զսպել ցանկացած ագրեսիա ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների դեմ», ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:

Նրա խոսքերով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է ինքնիշխան և անկախ Բելառուսին: