«Հայաստանը փորձում է Ադրբեջանի համբերությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ

102

«Հայկական ռազմաքաղաքական շրջանակների հայտարարությունները Մինգյաչևիրի հիդրոէլեկտրակայանին, ինչպես նաև Գյանջա քաղաքին հարված հասցնելու հնարավորության մասին, վկայում են Հայաստանի ահաբեկչական էության մասին»: Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության օգոստոսի 17-ի հայտարարության մեջ:

«Հայաստանը նաև ձեռնարկում է այլ ապօրինի գործողություններ Ադրբեջանի գրավյալ տարածքներում` Սարսանգի ջրամբարի ենթակառուցվածքը փոխելու, Հայաստանից դեպի Ղարաբաղ ճանապարհներ կառուցելու և այս շրջանը այլ երկրների հայերով բնակեցնելու ուղղությամբ:

Հայաստանը պետք է դադարեցնի միջազգային հանրության և, առաջին հերթին, ադրբեջանական պետության ու հասարակության համբերությունը փորձելն իր ապօրինի գործողությունների և սադրիչ հայտարարությունների միջոցով: Ադրբեջանի ԱԳՆ-ն միանշանակ հայտարարում է, որ Ադրբեջանը վճռական է տրամադրված իրականացնելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։