Լեհաստան․ Պատժամիջոցների ընդունումը Բելառուսին միայն ավելի ուժեղ կկապի Ռուսաստանի հետ

114

Եվրոմիությունը պետք է ներկայացնի Բելառուսում խնդրի լուծման այլ ճանապարհ՝ համագործակցության հեռանկարով, քանզի պատժամիջոցների ընդունումը Բելառուսին միայն ավելի ուժեղ է կապելու Ռուսաստանի հետ: Այս տեսակետն այսօր հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։

«Պատժամիջոցներն առանց համագործակցության հեռանկար տրամադրելու Բելառուսին է՛լ ավելի կխորացնեն դեպի Ռուսաստանի ազդեցության ոլորտ: Բելառուսները պետք է ընտրեն զարգացման իրենց ուղին և ունենան իրական ընտրություն, իսկ մեր դերը պետք է լինի նրանց այդպիսի ընտրություն առաջարկելը», ասել է դիվանագետը: