Իլոն Մասկը բարձրացավ 4-րդ տեղը Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցանկում

79

Ամերիկացի ձեռներեց, Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը բարձրացել է չորրորդ տեղը Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում: Tesla-ի բաժնետոմսերը աճել են 11%-ով՝ Մասկի կարողությունն ավելացնելով 7,8 միլիարդ դոլարով:

Այսպիսով, 49-ամյա Մասկն այժմ զիջում է միայն ԱՄՆ երեք գործարարների։ Երրորդ տեղում է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (99 միլիարդ դոլար), երկրորդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է (121 միլիարդ դոլար): Արդեն երրորդ տարին անընդմեջ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ Երկրի ամենահարուստ մարդը, նրա կարողությունը գնահատվում է 188 միլիարդ դոլար: