Ըստ հետազոտությունների՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը հրթիռակոծումը չէ

130

Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել:

«Նավահանգստից վերցված հողի հետազոտության արդյունքում հրթիռակոծման հետքեր չեն հայտնաբերվել»,- այսօր հայտնել Է Al Arabiya հեռուստաաալիքը:

Օգոստոսի 15-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել էր, որ քննիչներն առայժմ չեն կարողացել պարզել պայթյունի պատճառը եւ շարունակում են ուսումնասիրել  բոլոր վարկածները:  «Անհրաժեշտ է ստանալ արբանյակների նկարահանումը՝ որոշելու համար, թե արդյո՞ք պայթյունի պատճառը կարող էր  լինել հրթիռը»,-ասել է նա: