ԱՄՆ-ում ավելացել է սննդի համար բավարար գումար չունեցողների թիվը

79

ԱՄՆ-ում ավելացել է այն ընտանիքների թիվը, որոնք սննդի համար բավարար գումար չունեն: Սննդամթերքի համար միջոցներ չունեցող տնային տնտեսությունների քանակն ԱՄՆ-ում հուլիսին աճել է՝ հասնելով 12,1%-ի։ Մայիսին այդ թիվը կազմում էր 9,8%: Այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Վիճակագրական գրասենյակի տվյալները:

Իսկ երեխա ունեցող ընտանիքների 20%-ը հուլիսին նշել է, որ բավարար գումար չունի երեխաներին կերակրելու համար։ Հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 17%: Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ մի շարք պատճառների համադրությունն է հանգեցրել է այս իրավիճակին՝ համաճարակի պատճառով գործազրկության աճ, տնտեսական աճի դանդաղում և գործազուրկներին օգնելու մի շարք պետական ​​ծրագրերի դադարեցում: Իսկ երկրում մատակարարման ցանցերի թերությունների պատճառով աճել են սննդի գները: