ԱՄՆ-ն ՌԴ-ին տեղեկացրեց Չինաստանի միջուկային զենքի մասին

176


ԱՄՆ հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլին հայտարարել է, որ միջուկային զենքի մշակման հարցում Չինաստանի գործողությունների վերաբերյալ տվյալներ է փոխանցել ռուսական կողմին:

«Մենք գտնում ենք, որ Չինաստանը պետք է դադարի անել այն, ինչ անում է: Նրանք ցանկանում են, որ աշխարհը հավատա, իբր իրենք ունեն ընդամենը մի քանի հարյուր միավոր միջուկային զենք։․․․ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ միջուկային զենքի հաջորդ պայմանագիրը պետք է ներառի Չինաստանը և սահմանափակի նրան», ասել է Բիլինգսլին, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: Ըստ բանագնացի, Պեկինն անցյալ տարի արձակել է ավելի քան 200 բալիստիկ հրթիռ: