ԱՄՆ-ի Մահվան հովտում արձանագրվեց Երկրի վրա աննախադեպ բարձր ջերմաստիճան

183

Պաշտոնապես գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը, ենթադրաբար, գրանցվել է Կալիֆորնիայի Մահվան հովիտ ազգային այգում:

Ըստ BBC-ի, որը վկայակոչում է ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները, այնտեղ օդի ջերմաստիճանը հասել է 54,4 աստիճան Ցելսիուսի: Երկրի վրա նախորդ ամենաբարձր ջերմաստիճանը 2013-ին էր, երբ Մահվան հովտում ջերմաստիճանը հասավ 54C-ի։