ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում միանալ COVAX ծրագրին

67

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը աշխարհի երկրներին կոչ է արել միանալ պատվաստանյութերի գործընկերության ծրագրին: COVAX կոչվող այդ մեխանիզմի նպատակն է պատվաստանյութերի արդար տրամադրումը բոլոր պետություններին: «Ահա թե ինչու եմ ես այսօր նամակ ուղարկել բոլոր երկրներին՝ խնդրելով միանալ COVAX մեխանիզմին», Գեբրեյեսուսի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։