ԱՀԿ-ն բացատրում է գրիպի դեմ համատարած պատվաստումների կարևորությունը

69

2020 թվականին գրիպի դեմ համատարած պատվաստումները կօգնեն նվազեցնել հիվանդանոցների բեռը, ինչպես նաև կհեշտացնեն կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը: Այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի ավագ խորհրդական Բրյուս Էյլվորդը:

Ըստ նրա, աշխարհի շատ երկրներում բժիշկներին հաջողվել է COVID-19-ով հիվանդների համար հավելյալ մահճակալների քանակ ապահովել այն ռեսուրսների շնորհիվ, որոնք կիրառվում էին գրիպի դեմ պայքարի համար։