Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում նշվել է Աստվածածնի Վերափոխման տոնը

94

Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում կիրակի օրը Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել, կատարվել է Խաղողօրհնեքի արարողություն։

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները՝ եկեղեցի մուտք գործելուց առաջ բոլոր հավատացյալները ջերմաչափվել են, իսկ ներսում եղել են հատուկ գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար։

Հատկանշական է, որ համավարակով պայմանավորված այս տարի տոնի մասնակիցների թիվը նախորդ տարիների համեմատ ավելի քիչ է եղել։

Պատարագից հետո եկեղեցու բակում հյուրերին օրհնված խաղող է բաժանվել։

Աղբյուր