«Սպուտնիկ V»-ը շրջանառության մեջ դնելու ժամկետի փոփոխություն

85

Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի պատրաստուկի հետգրանցումային հետազոտությունների սկսվելուց մեկ ամիս անց: Նախատեսվում է, որ հետազոտությունների երրորդ փուլը կսկսվի առավելագույնը տասը օրից: Ըստ Գամալեյայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի, ժամկետի փոփոխությունը կապված է պատվաստանյութերի պակասի հետ: Քաղաքացիական շրջանառությունը կիրականացվի հետազոտություններին զուգահեռ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։