Մոսկվայում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների դեմ պատվաստումները կսկսվեն աշնան սկզբին

61

Սեզոնային հիվանդությունների, գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների դեմ պատվաստումները Մոսկվայում կսկսվեն սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Россия 1 -ին տված հարցազրույցում:

Ինչպես նշել է քաղաքապետը, անցյալ տարի պատվաստվել է մոտ յոթ միլիոն մոսկվացի: «Սա մեծ ծավալ է: Ի դեպ, հնարավոր է, որ գարնանը դա մեզ փրկել է հիվանդության որոշ պիկերից, երբ հայտնվեց կորոնավիրուսը: Այս տարի այդ ծավալը գոնե պետք է կրկնել և սկսել ավելի վաղ, միևնույն է անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որպեսզի պատվաստանյութն աշխատի: Հետևաբար, մենք դա կսկսենք սեպտեմբերի 1-ից», ասել է նա: