Հովհաննես Լազարյանը (Իվան Լազարև)

99

Րաֆֆի երկրորդ օգտատերը ֆեյսբուկյան իր էջում գրում է, “1879 թվականի օգոստոսի 14-ին մահացել է Հովհաննես Լազարյանը (Իվան Լազարև), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ (ծն. 1802 թ.):
Հովհաննես Լազարևը սերվում է Քաշաթաղի Մելիք-Հայկազյանների տոհմից, վերջիններս էլ՝ Պռոշյանների իշխանական տոհմից:

  • 18771878 թվականների ռուս-թուրքական պատերացմի ժամանակ նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել է Կարսը պաշարած կորպուսի հրամանատար։ Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը։
  • 1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված՝ հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով։ Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվեց ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերացմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։

Թաղված է եղել Թիֆլիսիհայկական Մայր վանքի բակում: 1938 թվականին նրա գերեզմանը վանքի հետ միասին ոչնչացվել է, շիրիմը թալանվել է”։