Լուկաշենկո. «Իմ նպատակն է պահպանել անկախ և կայուն պետություն»

53

Լուկաշենկոյի խոսքերով՝ ինքն այլ նպատակներ չունի, քան «պահպանել անկախ և կայուն պետություն»: Պետության ղեկավարն այդ մասին ասել է երկրի պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, գրում է БЕЛТА-ն։

«ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մեզ կոչ է անում անցկացնել նոր ընտրություններ: Եթե նրանց հետևենք, ապա կկործանվենք որպես պետություն», երեկ Մինսկի կենտրոնում ցույցի ժամանակ ասել է նախագահը։