Լուկաշենկոն հայտարարեց նոր նախագահական ընտրությունների հնարավոր անցկացման մասին

227

Երկրում նոր սահմանադրության ընդունումից հետո Բելառուսում հնարավոր է ևս մեկ նախագահական ընտրության անցկացում: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է news.ru-ն: Լուկաշենկոն ասել է, որ նախագահը չի կարող որոշումներ ընդունել ճնշման տակ: Ըստ նրա, նախ և առաջ անհրաժեշտ է ընդունել նոր հիմնական օրենք: Դրանից հետո հնարավոր են ընտրություններ: