Թուրքիան ԱՄՆ-ին սպառնաց Էրդողանի դեմ գործողությունների համար

111

ԱՄՆ-ի իշխանությունները կվճարեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«Ավարտվել են Թուրքիային կարգադրելու օրերը: Բայց եթե դեռ կարծում եք, թե կարող եք դա անել, ապա փորձեք: Դուք կվճարեք դրա համար», իր թվիթերյան էջում գրել է Քալինը՝ մեկնաբանելով Ջո Բայդենի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ եթե ինքը հաղթի ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններում, պատրաստ կլինի աջակցել Թուրքիայի ներկայիս իշխանությունների ընդդիմությանը: