Երիտասարդները գումար են ստանում Բելառուսում ընդդիմական ցույցերին մասնակցելու համար

104

Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը Մինսկի Անկախության հրապարակում անցկացվող հավաքի ժամանակ ասել է, որ երկրում բողոքի ցույցերը ֆինանսավորվում են արտերկրից, և որ երիտասարդները գումար են ստանում ցույցերին մասնակցելու համար:

Ըստ Կարաևի, հավաքներին մասնակցող աղջիկներից յուրաքանչյուրը ստանում է 60 բելառուսական ռուբլի (մոտ 1,8 հազար ռուսական ռուբլի), իսկ տղաները՝ 30 բելառուսական ռուբլի (մոտ 900 ռուսական ռուբլի), «կառավարում են նրանց գիտակցությունն ու ենթագիտակցությունը», ՆԳՆ նախարարի խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը: