ԱՀԿ-ն հորդորում է այլևս չմտցնել կորոնավիրուսային կարանտին

201

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին կոչ է արել նոր կորոնավիրուսային վարակի պատճառով այլևս կարանտիններ չմտցնել:

Կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերխովեն ասել է, որ դիմակներ կրելը և սոցիալական տարածություն պահպանելը բավարար միջոցներ կլինեն COVID-19-ի տարածումը կանխելու համար: Բժշկական առումով պայմանական օգուտը չի ծածկում կարանտինի տնտեսական հետևանքները։

Ըստ ԱՀԿ փորձագետների, սահմանափակումների պատճառով բժիշկները բաց են թողել ինսուլտ, քաղցկեղային ուռուցքներ և սրտի կաթված տարած հիվանդների: Այսպիսով, կարանտինը կարող էր հրահրել և սրել որոշ հիվանդություններ, գրում է «Մեդիկֆորումը»: