Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող

107

Ֆեյսբուկյան օգտատեր Արթուր Հայրապետյանը իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:

Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։

Շնորհակալ ենք շատ բոլորիցդ,

Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է։ ՆարինեՍ, շուտափույթ ապաքինում”

Հիշեցնենք, որ Նարինե Ոսկանյանի վիրահատությունը ֆինանսավորել էր Ռուբեն Հայրապետյանը(Նեմեց Ռուբոն)։

Այս թեմայով տես նաև՝ Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անո) սրտի վիրահատության ամբողջ ծախսը կհոգա Ռուբեն Հայրապետյանը