1992թ-ի օգոստոսի 15-ին ստեղծվեց Արցախի Պաշտպանության պետական կոմիտեն

107

1992թ-ի օգոստոսի 15-ին Պաշտպանության պետական կոմիտեն, որով դրվեց Արցախի ամրապնդման սկիզբը։

Արցախը գտնվում էր ճգնաժամային վիճակում։ Կառավարությունը ոչ արդյունավետ էր։ Արցախի տարածքի 60%-ը գրավված էր Ադրբեջանի զինուժի կողմից։

Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար` ջոկատների բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցնելու անհետաձգելի անհրաժեշտություն։ Որի պատասխանատվությունը պետք է ստանձներ հենց ՊՊԿ-ն։

ՊՊԿ-ի կազմը ստորև`

Ռոբերտ Քոչարյան – նախագահ

Կարեն Բաբուրյան – նախագահի տեղակալ

Սերժ Սարգսյան – ինքնապաշտպանական կոմիտեի ղեկավար

Արմեն Իսագուլով – ներքին գործերի ղեկավար

Սամվել Բաբայան – Զորքերի հրամանատար

Բորիս Առուշանյան – տնտեսական գծով ղեկավար

Վալերի Բալայան – պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Կոմիտեի ստեղծման ռազմավարական քայլն անվրեպ էր։

«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել» – նշել է Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք և ազատություն» գրքում։