Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով

82

Վաշինգտոնը երկրների միջև համապատասխան պայմանագրի կնքումից հետո 1000 մարդով կավելացնի Լեհաստանում ամերիկյան զորաբաժինը, օգոստոսի 15-ին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը: «Մեզ ուրախացրել է Լեհաստանում ԱՄՆ բանակի 5-րդ կորպուսի հրամանատարության շտաբ տեղակայելու մասին Սպիտակ տան որոշումը», նրա խոսքերը մեջբերում է news.ru-ն: