Պենտագոնը ստեղծում է ՉԹՕ-ների ուսումնասիրման աշխատանքային խումբ

67

«Պաշտպանության նախարարությունը ստեղծում է չբացահայտված թռչող օբյեկտների աշխատանքային խումբ, որպեսզի բարելավվեն ՉԹՕ-ների բնույթի և ծագման վերաբերյալ պատկերացումները: Աշխատանքային խմբի առաքելությունն է գտնել, վերլուծել և կազմել այն ՉԹՕ-ների ցանկը, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար», ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Հունիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ մտածել չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ նյութերի գաղտնիությունը վերացնելու ուղղությամբ։

2017-ի վերջերին հայտնի դարձավ, որ Պենտագոնում գործում էր անոմալ օդատիեզերական սպառնալիքների վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծության համար ստեղծված գաղտնի ծրագիր։