Նախապատմական Բրդոտ Ռնգեղջյուրների Ոչնչացման Պատճառը Ոչ Թե Մեր Նախնիներն Են Այլ՝ Կլիմայի Փոփոխությունը

65

Նախապատմական մեգաֆաունայի ոչնչացումը (մամոնտներ, քարանձավային առյուծներ, բրդոտ ռնգեղջյուրներ և այլն) հաճախ կապվում է մեր նախնիների կենսագործունեության հետ, ովքեր, ըստ տարածված վարկածի, որսորդության արդյունքում անխնա ոչնչացրել են այդ տեսակները: Սակայն վերջին հետազոտությունները գալիս են հերքելու այս մեղադրանքը․ Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների թիմը ընդգրկուն ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրակացության, որ մոտ 2 տոննա քաշ ունեցող նախապատմական բրդոտ ռնգեղյուրների ոչնչացումը կարող է ունենալ մեկ այլ պատճառ՝ կլիմայի փոփոխությունը:

Գիտական ուսումնասիրությունը տպագրվել է Current Biology ամսագրում ՝ օգոստոսի 13-ին։ Հատկանշական է, որ ուսումնասիրության համահեղինակ է նաև հայազգի Սերգեյ Վարդանյանը, ով առաջինն էր, որ հայտնաբերեց գաճաճ մամոնտների մնացորդներըև ճշգրիտ վերլուծության արդյունքում պատկերացում տվեց վերջին մամոնտների ապրելու ժամանակաշրջանի վերաբերյալ երկու հոդվածներն էլ համապատասխանաբար 1993 և 1994 թվականներին տպագրվել են Nature ամսագրում։

ԲՆՈՒԹՅՈՒՆԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նախապատմական Բրդոտ Ռնգեղջյուրների Ոչնչացման Պատճառը Ոչ Թե Մեր Նախնիներն Են Այլ՝ Կլիմայի Փոփոխությունը

Posted on  AuthorChris Jackson Comments Offon Նախապատմական Բրդոտ Ռնգեղջյուրների Ոչնչացման Պատճառը Ոչ Թե Մեր Նախնիներն Են Այլ՝ Կլիմայի Փոփոխությունը

Նախապատմական մեգաֆաունայի ոչնչացումը (մամոնտներ, քարանձավային առյուծներ, բրդոտ ռնգեղջյուրներ և այլն) հաճախ կապվում է մեր նախնիների կենսագործունեության հետ, ովքեր, ըստ տարածված վարկածի, որսորդության արդյունքում անխնա ոչնչացրել են այդ տեսակները: Սակայն վերջին հետազոտությունները գալիս են հերքելու այս մեղադրանքը․ Ստոկհոլմի համալսարանի (Շվեդիա) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների թիմը ընդգրկուն ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրակացության, որ մոտ 2 տոննա քաշ ունեցող նախապատմական բրդոտ ռնգեղյուրների ոչնչացումը կարող է ունենալ մեկ այլ պատճառ՝ կլիմայի փոփոխությունը:

Գիտական ուսումնասիրությունը տպագրվել է Current Biology ամսագրում ՝ օգոստոսի 13-ին։ Հատկանշական է, որ ուսումնասիրության համահեղինակ է նաև հայազգի Սերգեյ Վարդանյանը, ով առաջինն էր, որ հայտնաբերեց գաճաճ մամոնտների մնացորդներըև ճշգրիտ վերլուծության արդյունքում պատկերացում տվեց վերջին մամոնտների ապրելու ժամանակաշրջանի վերաբերյալ երկու հոդվածներն էլ համապատասխանաբար 1993 և 1994 թվականներին տպագրվել են Nature ամսագրում։

Այսպես, երկար ժամանակ ընդունված էր համարել, որ մարդիկ Սիբիրի հյուսիս-արևելքում, որտեղ և ապրել են բրդոտ ռնգեղջյուրները, հայտնվել են 14-15 հազար տարի առաջ, այսինքն` մոտավորապես այն ժամանակ, երբ այս ռնգեղյուրներն անհետացան: Սակայն վերջերս հայտնաբերվել են մարդկային ավելի հին կենսամիջավայրերի ապացույցներ, որոնցից ամենահայտնին թվագրվում է մոտ 30 հազար տարի առաջ:  Ինչպես նշում է աշխատության համահեղինակ, էվոլյուցիոն գենետիկայի պրոֆեսոր Լով Դալենը՝ ստացվում է այնպես, որ բրդոտ ռնգեղջյուրների թվաքանակի նվազումը այնքան էլ չի համընկնում այս տարածաշրջանում մեր նախնիների հայտնվելուն։

Թիմը կարողացել է վերլուծել մեկ ռնգեղջյուրի ամբողջական գենոմը, որը թվագրվում է 18.500 տարի առաջ: Այս և մյուս գտածոների ԴՆԹ-ի և գենոմի վերլուծությունը ցույց է տվել, որ մարդկանց՝ այս տարածաշրջանում հայտնվելուց հետո բրդոտ ռնգեղջյուրների պոպուլյացիան կայուն է մնացել շուրջ 12000 տարի՝ մինչև գլոբալ տաքացման ժամանակահատվածը, որն ընդունված է անվանել Bolling-Allerod։

Գլոբալ տաքացման ժամանակահատվածում ապրած բրդոտ ռնգեղջյուրների ԴՆԹ նմուշները ուսումնասիրելուց հետո գիտնականները դրանց գենոմում մուտացիաներ են հայտնաբերել, որոնք հետևանք էին ավելի տաք կլիմայի։ Հավանաբար, այս նախապատմական կենդանիները, պարզապես չեն հասցրել հարմարվել եղանակային նոր պայմաններին. կլիման չափազանց կտրուկ է փոխվել:

Նշենք, որ Սիբիրում ապրող մամոնտներն անհետացել են միևնույն ժամանակ, ինչ բրդոտ ռնգեղջյուրները։ Այս հանգամանքը ևս խոսում է ի նպաստ նոր հետազոտության։ Այնուամենայնիվ գիտնականները չեն բացառում, որ մարդիկ ևս կարող էին նպաստել այդ կենդանիների ոչնչացմանը․ նպաստել, ոչ թե դառնալ ոչնչացման հիմնական պատճառը։

21-րդ դարի ամենաազդեցիկ պատմաբաններից մեկը՝ Յուվալ Նոյ Հարարին իր «Մարդկության համառոտ պատմություն» գրքում գրում է․ «Կենսաբանության տարեգրության մեջ մենք ամենամահաբեր ցեղատեսակի կասկածելի բնութագիրն ունենք։ Մի՛ հավատացեք այն բնասերներին, որոնք պնդում են, թե մեր նախնիներն ապրել են բնության հետ ներդաշնակ։ ․․․կենդանատեսակների ոչնչացման գործում կլիմայի փոփոխությունը եղել է լրացուցիչ գործոն։ Վճռորոշը եղել է մարդը» (Sapiens, Երևան, 2020, էջ 100):

Իհարկե, դժվար է հազարամյակների հեռավորությունից, աննշան փաստերի առկայության պայմաններում ճշգրիտ գնահատականներ տալ, և առայժմ առաջ քաշված բոլոր եզրակացությունները մնում են որպես վարկածներ։ Իսկ ուսումնասիրությունները շարունակվում են՝ ամեն տարի, տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ, խոստանալով նոր անակնկալներ։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Պրոֆեսոր Սերգեյ Վարդանյանի համահեղինակությամբ Current Biology ամսագրում հրապարակված նախորդ հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը` Գիտություն և տեխնոլոգիա