Մոսկվայում սուր շնչառական վիրուսային վարակների և թոքաբորբի դեպքերի աճ

146

Մոսկվայում գրանցվել է սուր շնչառական վիրուսային վարակների և սովորական՝ «ոչ կորոնավիրուսային» թոքաբորբի դեպքերի աճ, Россия 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա գտնում է, որ գրիպի պատվստումները պետք է սկսել հնարավորինս շուտ:

Ավելի վաղ Սոբյանինը հայտարարել էր, որ մոսկովյան իշխանությունները բժշկական հաստատություններում կազմակերպել են հոսքերի տարանջատում, որպեսզի COVID-19-ով հիվանդները չխառնվեն «ոչ կորոնավիրուսային» թոքաբորբով կամ գրիպով հիվանդների հետ: Քաղաքապետը կայուն է անվանել Մոսկվայում համաճարակաբանական իրավիճակը օգոստոս և հուլիս ամիսներին: