ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժեց Իրանի հանդեպ զենքի բեռնարգելքը երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևը

67

Իրանի հանդեպ զենքի բեռնարգելքը երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Երկրների մեծ մասը ձեռնպահ է մնացել: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բանաձևին կողմ է քվեարկել երկու երկիր, երկուսը՝ դեմ, իսկ 11 երկիր ձեռնպահ է մնացել: Այսպիսով, փաստաթուղթը չի ընդունվել:

Դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, կողմ են քվեարկել ԱՄՆ-ն ու Դոմինիկյան Հանրապետությունը։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Նիգերը, Սենտ Վինսենթը և Գրենադինները, Թունիսը և Էստոնիան ձեռնպահ են մնացել: