Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի

124

Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունները։ Պատգամավորի խոսքերով՝ «Անդրկովկասում լարվածությունը թեթևացնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց գործողություններն ակտիվացնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Անհրաժեշտ է հատուկ ծրագիր, որը հիմնված կլինի «Կազանյան բանաձևի» վրա, և պետք է սահմանվեն հստակ ժամկետներ։ Հայաստանը իր կողմից գրավված բոլոր շրջանները փոխանցում է Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանը վերացնում է Հայաստանի տնտեսական շրջափակումը, իսկ Լեռնային Ղարաբաղը, փախստականների վերադարձից հետո, անցկացնում է հանրաքվե տարածքի կարգավիճակի վերաբերյալ»։ Սավելևի խոսքերը մեջբերում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։