Հասան Ռոհանիի արձագանքը ԱՄԷ-Իսրայել համաձայնությանը

41

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման Արաբական Միացյալ Էմիրությունների որոշումը «սխալ» է անվանել: «Դժբախտաբար, ԱՄԷ-ն մեծ սխալ թույլ տվեց, հուսով եմ, որ նրանք կնկատեն, որ դա սխալ ուղի է, որը բխում է ո՛չ երկրի ղեկավարների, ո՛չ էլ իրենց սեփական անվտանգության շահերից», շեշտել է նա:

«Մենք զգուշացնում ենք ԱՄԷ-ին զգույշ լինել, քանի դեռ թույլ չեն տվել մեծ սխալ և դավաճանություն: Հուսով եմ, որ նրանք կարթնանան և հետ կդառնան այդ սխալ ճանապարհից», ամփոփել է նախագահը, որի խոսքերը մեջբերում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական տեղեկատվական գործակալությունը: