ՀԱՊԿ-ը կանցկացնի հատուկ զորավարժություններ

81

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները (Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը) հատուկ զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 17-ից 20-ը:

Զորավարժությունները նախատեսված են, որպեսզի զինվորականները կարողանան նյութատեխնիկական ապահովման հարցեր մշակել կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողության ընթացքում: Զորավարժությունները կանցկացվեն Աստրախանի շրջանում։

Ըստ Թուրան գործակալության, «հատկանշական է, որ զորավարժություններն անց են կացվում Հայաստանի կողմից Ադրբեջանի վրա հարձակումից մեկ ամիս անց, որտեղ հայերը չեն դադարեցնում ադրբեջանական դիրքերի գնդակոծությունը։ Այս իմաստով ակնհայտ է զորավարժությունների հակաադրբեջանական կողմնորոշումը»: