“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

193
Մարտակոչ

28 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 15-ին, հանրային հեռուստատեսության եթերում հնչել է Վազգեն Սարգսյանի մահապարտների կոչը, որն ունեցավ ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար։Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից՝ հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, հայոց սահմանները, մեր երկրի անձեռնամխելիությունը: Քաղաքական հոսանքները կգան-կգնան, ոչ մի հոսանքի հետ գործ մի ունեցեք, դա կարող է կործանման տանել մեզ: Ովքեր կանոնավոր բանակում կփորձեն կուսակցություն մտցնել, կուսակցական գաղափարախոսություն սերմանել, համապատասխան քրեական օրենսգրքով կպատժվեն որպես դավաճաններ: Բոլոր մտավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ՝ թշնամուն թողած՝ ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ձեր ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք: Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ըդհամենը վաղը չէ մյուս օրը թող Հայաստանի յուրանքանչյուր շրջանից 10-15 տղա գա, և մենք կունենանք 500 հոգանոց մահապարտների զորագունդ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. Զարագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է՝ 50 տոկոսի նկատմամբ: Միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատն ու հաղթելու ենք, որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովեհետև թշնամին այն նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ, հիմա հարկավոր է արթնացում, ցնցում և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի: Յուրանքանչյուր շրջանից 10-15 հոգի հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու, կռվելու են ամենա-ամենադժվար ճակատում: Վաղը չէ մյուս օրը, եթե մենք հավաքվեցինք ու կարողացանք 500 հոգանոց մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք՝ հաղթելու ենք…

Gepostet von Վազգեն Սարգսյան am Samstag, 1. August 2020

28 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 15-ին, հանրային հեռուստատեսության եթերում հնչել է Վազգեն Սարգսյանի մահապարտների կոչը, որն ունեցավ ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար։
Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից՝ հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, հայոց սահմանները, մեր երկրի անձեռնամխելիությունը: Քաղաքական հոսանքները կգան-կգնան, ոչ մի հոսանքի հետ գործ մի ունեցեք, դա կարող է կործանման տանել մեզ: Ովքեր կանոնավոր բանակում կփորձեն կուսակցություն մտցնել, կուսակցական գաղափարախոսություն սերմանել, համապատասխան քրեական օրենսգրքով կպատժվեն որպես դավաճաններ: Բոլոր մտավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ՝ թշնամուն թողած՝ ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ձեր ազգակիցների մեջ դավաճաններ մի փնտրեք: Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ըդհամենը վաղը չէ մյուս օրը թող Հայաստանի յուրանքանչյուր շրջանից 10-15 տղա գա, և մենք կունենանք 500 հոգանոց մահապարտների զորագունդ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. Զարագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է՝ 50 տոկոսի նկատմամբ: Միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատն ու հաղթելու ենք, որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովեհետև թշնամին այն նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ, հիմա հարկավոր է արթնացում, ցնցում և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի: Յուրանքանչյուր շրջանից 10-15 հոգի հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու, կռվելու են ամենա-ամենադժվար ճակատում: Վաղը չէ մյուս օրը, եթե մենք հավաքվեցինք ու կարողացանք 500 հոգանոց մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք՝ հաղթելու ենք…