Ինչպես է տեղի ունենալու Спутник V պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

61

ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը պատմել է, թե ինչպես է տեղի ունենալու Спутник V պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլը:

Առաջին օրը կամավորներից կվերցնեն արյուն, որպեսզի ելակետ լինի՝ համեմատելու հակամարմինների աճը: Հետո ևս երկու անգամ արյուն կվերցնեն՝ առաջին պատվաստումից 21 օր անց և երկրորդ պատվաստումից 21 օր անց: Բացի դրանից, կամավորներն այս փուլում չեն հոսպիտալացվի: «Բոլորը տնից կգան և կգնան տուն», ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Գինցբուրգի խոսքերը։