Թրամփը խոսեց ռուսական պատվաստանյութի մասին

36

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ռուսական SARS-CoV-ի պատվաստանյութը «կգործի»: Այդ մասին նա հայտարարել է մամլո ասուլիսում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Թրամփը հուսով է, որ ռուսական պատվաստանյութը կգործի, չնայած դրա փորձարկումներում բաց են թողնվել որոշ հետազոտություններ: «Մենք այդ մասին շատ բան չգիտենք: Նրանք հանել են հետազոտության մի մասը: Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է այդ գործընթացն անցնելը», ասել է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն մեծ առաջըթաց է գրանցել պատվաստանյութի մշակման հարցում: