Եվրոխորհրդարանի սոցիալ-դեմոկրատները կոչ արեցին Ադրբեջանն ու Բելառուսը հանել «Արևելյան գործընկերությունից»

60

Եվրոխորհրդարանի սոցիալ-դեմոկրատական ​​խմբակցությունը կոչ է արել Բելառուսն ու Ադրբեջանը հանել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրից:

«Մեր խմբակցությունը կոչ է անում վերանայել Արևելյան գործընկերության ծրագրի կազմը: Մենք չենք կարող համագործակցել այնպիսի երկրների հետ, որտեղ ճնշումներ են իրականացվում քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության դեմ: Բռնապետներն ու ազատ հասարակությունների թշնամիները՝ Ադրբեջանն ու Բելառուսը, պետք է անհապաղ դուրս գան «Արևելյան գործընկերությունից», ասել է խմբակցության փոխնախագահ Քեթի Փիրին: Նրա հայտարարությունը տեղադրվել է Սոցիալ-դեմոկրատական ​​պատգամավորական խմբի կայքում: