Բաքուն հուսադրող է համարում Спутник V-ի գրանցումը

99

Ադրբեջանը դեռևս կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ բանակցություններ չի վարում Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, Բաքուն շատ հուսադրող է համարում Спутник V-ի գրանցման վերաբերյալ տեղեկությունը:

Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ադրբեջանական շտաբի ներկայացուցիչ Յագութ Գարաևան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա հավելել է, որ Բաքուն պատվաստումների թեմայով կապեր է պահպանում միջազգային կազմակերպությունների և դեղագործական արտադրանքների առաջատար եվրոպական արտադրողների հետ: