ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութ է ստեղծվել՝ գրիպի դեմ պատրաստուկի հիման վրա

81

Ամերիկացի գիտնականների մի խումբ մշակել է կորոնավիրուսային պատվաստանյութ՝ որպես հիմք ընդունելով գոյություն ունեցող գրիպի պատվաստանյութը: Նոր պատրաստուկն արդեն փորձարկվել է մկների վրա և առաջացնում է հակամարմիններ:

Նոր մշակված պատվաստանյութն իրենից ներկայացնում է գրիպի վիրուսի թուլացած տեսակի գենոմ, որի մի մասը փոխարինվել է SARS-CoV-2-ի ռիբոնուկլեինաթթվով, հաղորդում է news.ru-ն: Մշակման հեղինակները նշում են, որ իրենց պատվաստանյութը կարող է զանգվածային արտադրության դրվել այն հարթակներում, որոնք օգտագործվում են գրիպի պատրաստուկների համար