Facebook-ն ու Instagram-ը մեղադրվում են 100 միլիոն մարդու կենսաչափական տվյալների ապօրինի հավաքման մեջ

58

Կալիֆորնիայի դատարանը Facebook-ի դեմ հայց է ներկայացրել օգտատերերի կենսաչափական տվյալների ապօրինի հավաքման համար:

Facebook-ին պատկանող Instagram-ն օգտագործում է դեմքի ճանաչման համակարգ և ստեղծում «դեմքի ձևանմուշ», որը տեղադրվում է տվյալների բազայում, գրում է Bloomberg-ը: Փաստաթղթի համաձայն, այդպիսով խախտվում է գաղտնիության մասին օրենքը, որն արգելում է կենսաչափական տվյալների ապօրինի հավաքումը: Facebook-ի ներկայացուցիչը հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա խոսքերով՝ Instagram-ը չի օգտագործում դեմքի ճանաչման տեխնոլոգիա: