Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում

116

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված միջնորդություն է ստորագրել և այդ առիթով հեռախոսազրույց ունեցել նրա հետ։

«Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման։

Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։

Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։

Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։

Փա՜ռք Հայոց բանակին»,-գրել է վարչապետ Փաշինյանը։