Ստեփան Ստեփանյանը կփոխարինի Մանե Թանդիլյանին

63

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Մանե Թանդիլյանին ԱԺ-ում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը:

 Հայտարարության մեջ ասված է. «Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, որը հանդիսանում է «Լուսավոր Հայաստան»  կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ: Ստորև ներկայացնում ենք Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները:

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին:

1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:

2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ:

2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ:

Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:

2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։

2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր»։