ՌԴ-ում առավել թանկացած մթերքը

72


ՌԴ-ում հնդկաձավարը մեկ տարվա ընթացքում 1,7 անգամ թանկացել է, կիլոգրամը հասել է 87,1 ռուբլու։ Մասնագետները գնի բարձրացումը բացատրում են կորոնավիրուսային համաճարակի ֆոնի վրա մեծ պահանջարկով, գրում է «Վեդոմոստին»:

Հնդկացորենի պահանջարկը 2019-ի գարնան համեմատությամբ աճել է 200%-ով, երկրում այս ապրանքի պակասուրդ էր առաջացել, ինչն օգտագործվեց մատակարարների կողմից: Արտադրողները վստահ են, որ այս հնդկաձավարի գները զգալիորեն կնվազեն հոկտեմբերին, երբ նոր բերքը մտնի շուկա, մանավանդ որ պահանջարկը ցածր կլինի: