Մինսկում ուժայինները իջեցրին վահանները՝ որպես բողոքողների հետ համերաշխության նշան

84

Известия-ն հաղորդում է, որ Մինսկի Անկախության հրապարակում հատուկ նշանակության ոստիկանական ջոկատի ուժայինները իջեցրել են իրենց վահանները՝ որպես բողոքի ցույցի մասնակիցների հետ համերաշխության նշան: Հենց այնտեղ են գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքն ու երկրի Կառավարության տունը:

Միևնույն ժամանակ, ըստ ՌԻԱ գործակալության, ներքին զորքերի զինծառայողները բողոքողներին դուրս են հանել Կառավարության տնից: