Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում

122

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը փաթեթ է պատրաստում Լիբանանից Հայաստան եկող քաղաքացիների համար:

«Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ:  Քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ.  փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը: Մենք՝ որպես պետություն, պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար: Դեսպանության տվյալներով՝  Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-նշել է Զարեհ Սինանյանը: