Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին՝ գրավյալ տարածքների ազատագրման գործում․ Հուլուսի Աքար

77

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմաքաղաքական համագործակցության հարցերը, համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժությունների արդյունքները քննարկվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում երկու երկրների ռազմական ղեկավարների հանդիպման ժամանակ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ թուրքական բանակը Ադրբեջանին լիովին կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը․ «Մեր ամբողջ ուժը և զինվորականները կլինեն Ադրբեջանի կողքին` ի հակազդեցություն Հայաստանի, որն ապօրինաբար գրավել է Լեռնային Ղարաբաղը և ցեղասպանություն գործել Խոջալուում»: Նրա խոսքերը մեջբերում է «Թուրան» գործակալությունը։