Զրույց խարույկի շուրջը(տեսանյութ)

87

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն «առանց փողկապի» հանդիպել է արցախցի երիտասարդների հետ: Զրույցի ընթացքում նրա խոսքը հիմնվել է ազգային անվտանգության խնդիրների վրա: Նախագահը դարի նախագիծ է համարել Սարսանգի ջրերը 67 կմ խողովակաշարով բերել-հասցնել անջրդի հողատարածքներ: Նա վստահ է, որ ամենաշատը երկու տարում նախագիծը ավարտին կհասցվի, ինչի շնորհիվ Արցախում ստեղծվի 40-50 հազար աշխատատեղ:

Սասանգի ջրամբարը վայրկյանում 6 խմ ջուր է  ապահովելու, այնքան, որքան հնարավոր չէ ստանալ Կարկառ, Խաչեն, Վարանդա գետերից միասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ

Հաճելի ավանդույթի համաձայն՝ կրկին հանդիպել էի երիտասարդների հետ: Խարույկի շուրջ ավելի ջերմացած մեր զրույցը վերաբերում էր փոխադարձ ակնկալիքներին ու անելիքներին: Երիտասարդությունը միշտ պետք է լինի մեր հասարակության շարժիչ ուժը:

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Donnerstag, 13. August 2020