Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները

80

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է բոլոր բողոքները, որոնք  ներկայացվել էին նախագահական պաշտոնի թեկնածուներ Սվետլանա Տիխանովսկայայի, Անդրեյ Դմիտրիևի, Աննա Կանոպացկայայի և Սերգեյ Չերեչենի կողմից, հաղորդում է Tut.by-ն:

ԿԸՀ-ն նաև հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները: Լուկաշենկայի օգտին քվեարկել է ընտրողների 80,1%-ը, իսկ Տիխանովսկայայի օգտին՝ 10,1%-ը։