40-49 տարեկան կանանց շրջանում կրծքի հետազոտումը տարեկան մինչու 400 կյանք է փրկում. հետազոտություն

80

40-49 տարեկան կանանց շրջանում մամոգրաֆիկ հետազոտումը տարեկան մինչեւ 400 կյանք է փրկում, եզրակացրել են Թագուհի Մերիի լոնդոնյան համալսարանի գիտնականները:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները օգտագործել են 160 000 կանանց 23 տարվա տվյալները:

Աշխատանքում, որը հրապարակվել է Lancet Oncology ամսագրի էջերում, բժիշկները եկել են այն եզրակացության, որ 40-49 տարեկան կանանց հետազոտումը առաջին 10 տարվա ընթացքում քաղցկեղից մահացության թիվը կրճատում է մեկ քառորդով:

Նշվում է, որ այս տարիքային խմբում 53 883 կանանցից 83-ը մահացել է քաղցկեղից:

Համեմատության համար գիտնականները վերլուծել են 50 եւ բարձր տարիքի կանանց տվյալները: Պարզվել է, որ այս խմբի 106 953 կանանցից 219-ը մահացել են քաղցկեղից, գրում է The Independent-ը:

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ համեմատաբար ավելի վաղ տարիքում հետազոտվելը զգալիորեն նվազեցնում է մահվան ելքերի թիվը:

Աղբյուրը՝ News.am