Տավուշում ծնված եռյակը տուն է եկել

65

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մաթեմատիկայի ուսուցչուհին, որը Չինարի գյուղից է, հուլիսի 22-ին եռյակ էր լույս աշխարհ բերել: Բարի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու մեծ ոգևորության առիթ հանդիսացավ հատկապես որ այդ օրերին Ադրբեջանը թիրախավորել էր Տավուշի սահմանները, և եռյակի ծնունդն էլ ավելի  խորհրդանշական իմաստ ստացավ:

 Նորածինները՝ Ռոզան, Արենն ու Ալեքսը մինչև հիմա հիվանդանոցում էին: Այսօր նրանք մայրիկի հետ դուրս են գրվել ու տուն եկել:
Կուշտ ուտելուց հետո նրանք  մուշ-մուշ քնել են պապիկի պատրաստած օրորոցներում։