ՌԴ-ն և ԱՀԿ-ն կապեր են պահպանում «Спутник V» պատվաստանյութի կիրառման հարցում

35

Ռուսաստանը սերտ կապեր է պահպանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման և կիրառման առնչությամբ: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

COVID-19-ի առաջին ռուսական պատվաստանյութը ստացել է «Спутник V» անվանումը: Այժմ երրորդ փուլի փորձարկումների հերթն է, որոնց ընթացքում կամավորների շրջանակը կընդլայնվի և կկատարվի արդյունքների ավելի խորը վերլուծություն: