Մոսկվան Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում է նկատում

61

Մոսկվան Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում է նկատում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում ենք նկատում: Նկատվում են արտաքին միջամտության ակնհայտ փորձեր՝ հասարակությանը պառակտելու եւ իրավիճակն ապակայունացնելու նպատկաով»,-ասել է նա:

Նշենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ալիք է բարձրացել ըննդեմ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման: Կիրակի օրվանից չարտոնված ցույցերը շարունակվում են՝ ուղեկցվելով իրավապահների հետ բախումներով: Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռեզինե փամփուշտներ են կիրառում: Բելառուսի ՆԳՆ հաղորդմամբ՝ անկարգությունների ժամանակ մեկ մարդ է մահացել, նա փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ: 

Աղբյուրը՝  News.am