Մոսկվայում հետազոտեցին խմելու ջրի մեջ կորոնավիրուսի մասնիկների առկայությունը

129

Роспотребнадзор-ը Մոսկվայում խմելու ջրի մեջ չի հայտնաբերել կորոնավիրուսային վարակի հետքեր, մանրէաբանական ցուցիչների տեսակետից փորձարկված բոլոր նմուշները համապատասխանում են չափանիշներին, հաղորդում է news.ru-ն։

Ավելի վաղ լեհ և բրիտանացի մի խումբ գիտնականներ հետազոտել են SARS-CoV-2-ի կենսունակությունը գետերում և լճերում և եկել են այն եզրակացության, որ այդ պայմաններում վիրուսը կարող է ակտիվ մնալ 25 օր: